Օքսֆորդի բառարանը անվանել է տարվա բառը և կապել այն Սկրիպալների և ոտնձգությունների հետ
Օքսֆորդի անգլերեն բառարանի համաձայն՝ տարվա բառ է դարձել «թունավոր» ածականը: Այս մասին հաղորդում է բառարանի կայքը՝ գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ 2018թ․ այն սոցիալական էջերի դիտումների քանակը, որոնցում նշված է այդ բառի բացատրությունը, մեծացել է 45%-ով։ Այն օգտագործվել է ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով։ Կայքում ասվում է, որ «թունավոր քիմիկատներ» արտահայտության հանդեպ հետաքրքրությունը աճը կապված է Սոլսբերիում ԳՀԳ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի թունավորման գործի հետ։
Տարվա ընթացքում մեծ է հետաքրքրության է արժանացել նաև «թունավոր արականություն» արտահայտությունը՝ կապված սեռական ոտնձգությունների շուրջ ծավալված սկանդալների հետ։