Մետրոյի աշխատանքը դադարեցվել է այծի պատճառով
Փարիզի մետրոյում ժամանակավորապես աշխատանքը դադարեցվել է։ Պատճառը մետրո մուտք գործած տղամարդն է եղել, իր այծի հետ։ Այս մասին գրում է Independent պարբերականը՝ մանրամասնելով, որ փակվել է թիվ 1 գիծը, ինչի հետեւանքով սկսվել են ուշացումներ եւ ուղեւորների կուտակումներ։
Քաղաքացին իր այծի հետ նստել է մետրո Թյուիլրի կայարանում եւ վախեցրել ուղեւորներին, սակայն աշխատակիցների հորդորները չեն ազդել եւ նա հրաժարվել է իջնել մետրոյից։
Նշենք, որ Ֆրանսիայում մետրոյով կենդանիների փոխադրումը համարվում է օրենքի խախտում։