Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը. գործը կուղարկվի նոր քննության
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպամների ներկայացրած բողոքները, որոշում է կայացրել գլխավոր դատախազի դիմումը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը՝ մերժել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստում դրա հրապարակման պահից, վերջնական է, և ենթակա չէ բողոքարկման: