Թուրքիայի նախագահական պալատը մեկ տարում 1300 թուրք ընտանիքի սպառածի չափով էլեկտրաէներգիա է սպառում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահական պալատը մեկ տարում երկրում ապրող միջին վիճակագրական 1300 ընտանիքի սպառածի չափով էլեկտրաէներգիա է սպառում, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Հայտնի է, որ պալատը հայտ է ներկայացրել բյուջեի հարցերով զբաղվող վարչությանը 2019 թվականին նախագահական պալատի համար 2 մլն 600 հազ. կիլովատտ էլեկտրաէներգիայի ծախսի համար համապատասխան գումար տրամադրել:
Ընդդիմադիր լրատվամիջոցները նկատել են, որ այդքան էլեկտրաէներգիա ծախսում է շուրջ 1300 տուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2017 թվականին նախագահական պալատի ընդհանուր ծախսերը կազմել են 658.240.289 թուրքական լիրա: Նախագահական պալատի օրական ծախսը կազմել է 1,8 մլն լիրա, այսինքն՝ մոտ 300.000 ԱՄՆ դոլար:
Միայն նախագահական պալատի խոհանոցային ծախսերի համար անցյալ տարի հատկացվել է 2 մլն 600 հազ. լիրա, առողջապահական հարցերի համար՝ 2 մլն 700 հազ., մաքրության համար՝ 3 մլն 200 հազ. լիրա: Տարբեր ընդունելությունների ու հյուրասիրությունների համար նախագահական պալատը մեկ տարում ծախսել է 36 մլն-ից ավելի գումար: