Տղան 12 մետր բարձրությունից ընկել է ընկերոջ վրա (տեսանյութ)
Հնդկաստանում երեխան, փորձելով վերցնել տանիքին ընկած օդապարուկը, կորցրել է հավասարակշռությունը և 12 մետր բարձրությունից ընկել ուղիղ ընկերոջ վրա: Դեպքը տեղի է ունեցել Փուսադ քաղաքում՝ լույսի փառատոնի տոնակատարության ժամանակ:
YouTube-ում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է նախ վերևից ընկնում մի ինչ-որ առարկա՝ հավանաբար օդապարուկը, որի հետևից գնացել էր տղան: Երեխաներից մեկը վազում է այն վերցնելու, ու հենց այդ պահին նրա վրա է ընկնում երկրորդ երեխան: