Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը
Ռուսաստանի Դաշնության պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը:
Ինչպես նշում է tass.ru-ն, համաձայնագիրը ստորագրվել էր 2018թ. մայիսին՝ Աստանայում: Այն սահմանում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնը մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:
Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին փուլն է: Այն ենթադրում է բավական մեծ քանակությամբ ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի նվազում:
Նշվում է, որ համաձայնագրի իրագործումը թույլ կտա զգալիորեն ավելացնել երկկողմ առևտրի ծավալը:
Աղբյուրը մանրամասնում է, որ կողմերը պարտավորվել են համաձայնագրի՝ շրջանառության մեջ դրվելուց հետո առավելագույնը մեկ տարի անց բանակցություններ սկսել Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագրի կնքման վերաբերյալ: