Ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը կեղծիքներն են. Թրամփ
Daily Caller պարբերականի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանրապետականները, հնարավոր է, ընտրություններում պարտություն կրեցին «պոտենցիալ ապօրինի ձայների» պատճառվ:
«Հանրապետականները չեն հաղթում, և դրա պատճառը պոտենցիալ ապօրինի ձայներն են: Երբ հերթի են կանգնում մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չունեն և շուրջբոլորն են պտտվում: Երբեմն նրանք իրենց մեքենայի մոտ են գնում՝ այլ գլխարկ կրելով, մեկ այլ վերնաշապիկ են հագնում, մտնում են և նորից քվեարկում»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ առաջնորդը դատապարտել է «ապօրինի քվեարկությունը» և կրկին կոչ է արել ազգային մակարդակով ընտրողի հավաստագիր սահմանել: