Կադիրովն Instagram է վերադարձել ատրճանակով
Այս թեմայով
Instagram-ն արգելաբացել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի օգտահաշիվը: Առաջին գրառումը նա ձոնել է իր ատրճանակին:
Կադիրովն ընդգծել է, որ արգելափակման ընթացքում միլիոնավոր հետևորդներ զրկվել են առաջին դեմքից տեղեկություն ստանալու հնարավորությունից: Բացի այդ, անմիջապես իրեն չեն կարողացել դիմել Չեչնիայի և այլ տարածաշրջանների բնակիչները:
«Արդարությունը հաղթեց: Դրա համար շուրջ տասնմեկ ամիս պահանջվեց: Հույս ունեմ, որ կատարված սխալը չի կրկնվի»,-Տելեգրամի իր էջում գրել է Կադիրովը:
2017-ին Չեչնիայի նախագահի Instagram-ի և Facebook-ի օգտահաշիվներն արգելափակվել են: