«Եթե երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ. կա՞ արդյոք արգելք». Նիկոլ Փաշինյան
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրինագիծ է ներկայացրել,որով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման արգելք հանդիսացող հանգամանքների շարքում լրացնել նաև նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը կառավարության նիստում ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ ու տղամարդու միջև, այնպես որ այդ հարցը կարգավորված է: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Հիմա, ենթադրենք, երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում՝ ուզում ենք ամուսնանալ: Կա՞ արդյոք օրենսդրական որևէ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»: Փոխնախարարը պատասխանեց՝ «ոչ»: