Japan Airlines-ն անցյալ տարվա օգոստոսից թռիչքներից հեռացրել է 19 հարբած օդաչուի
Ճապոնական Japan Airlines ավիաընկերությունն անցյալ տարվա օգոստոսից ի վեր թռիչքներից ժամանակավորապես հեռացրել է 19 օդաչուի՝ ոչ սթափ վիճակում գտնվելու համար, գրում է korrespondent.net-ը:
Ընդ որում՝ ուղևորներին հայտնել են, որ օդաչուն փոխարինվում է վատ ինքնազգացողության պատճառով, և նախընտրել են չմանրամասնել ստեղծված իրավիճակի մասին:
Հատկանշական է, որ թռիչքներից հեռացված ոչ սթափ օդաչուների թիվը կտրուկ բարձրացել է, երբ ավիաընկերությունը սկսել է նոր, ավելի ճշգրիտ ալկոթեստեր օգտագործել:
Այս տարվա նոյեմբերի 1-ին Լոնդոն-Տոկիո չվերթի օդաչուն հեռացվել էր չվերթից ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով, ինչից հետո Ճապոնիայի կառավարությունը լրջորեն սկսել է մտածել օդաչուների հարբեցողության դեմ պայքարը խստացնելու շուրջ: