ՌԴ պետդուման առաջարկում է դպրոցներում արգելել գազավորված ըմպելիքների և քաղցրավենիքի վաճառքը
ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, Դումայի սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Դմիտրի Սվիշչեւն առաջարկել է կառավարությանն արգելել գազավորված ըմպելիքների և շաքարավազի բարձր պարունակությամբ քաղցրավենիքների վաճառքը կրթական հաստատություններում: Դմիտրի Մեդվեդևին ուղղված պատգամավորի գրավոր առաջարկը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
«Խնդրում եմ, ոչ միայն վերանայել ուսումնական հաստատություններում անչափահասներին գազավորված ըմպելիքների և շաքարավազի բարձր պարունակությամբ սննդամթերք վաճառելու արգելքի հնարավորությունը, այլև պարտավորեցնել արտադրողներին փաթեթավորման վրա նշել շաքարավազի օգտագործման՝ երեխաների համար թույլատրելի չափաքանակը»,- նշված է պատգամավորի նամակում:
Դմիտրի Սվիշչեւը նաև վստահություն է հայտնել, որ մանկական տարիքում հիվանդությունների կանխարգելումը կնպաստի ազգի առողջության ամրապնդմանը: