ԿՀՎ-ն «ճշմարտության թուրմ» է մշակում
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) նոր հոգեմետ դեղորայք է մշակել, որի ազդեցությամբ կարող են ավելի դյուրությամբ գաղտնի տեղեկություն հայտնել: Այժմ քննարկվում է դրա կիրառման հնարավորությունը: Այս մասին ասվում է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության ձեռքի տակ հայտնված փաստաթղթերում:
Մասնագետները պարզել են, որ այս առումով ամենահարմարը միդազոլամ կոչվող դեղորայքն է, որը վաճառվում է Versed ապրանքանիշով: Այն հանգստացնող հատկություն ունի: Դրա թերությունն այն է, որ անհրաժեշտ է ներերակային ներարկում կատարել:
Դեղորայքը նախատեսվում է կիրառել ահաբեկչության մեջ կասկածյալների համար: