Սպիտակ տան համար սուրբծննդյան արտասովոր տոնածառ են ընտրել
Սպիտակ տունը ընտրել է արտասովոր տոնածառ, որն անվանել են «Մոխրոտիկ»՝ գրում է The Charlotte Observer-ը:
Եղևնին աճեցրած ֆերմերը խոստովանել է, որ ընդհանրապես չի հետևել ծառին։ Նրա խոսքով՝ եղևնին այնքան էլ լավ չի աճել, այդ պատճառով էլ ինքը նրա մասին հոգ չի տարել․ չի կտրտել, չի ձևավորել վերջին երկու տարում։ Նա վստահ է եղել, որ Սպիտակ տան համար այլ եղևնի կընտրեն։
«Նրանց դուր էր եկել եղևնու բնական տեսքը», ասել է ֆերմերը՝ հավելելով, որ նրա ճակատագիրը կարելի է համեմատել Մոխրոտիկի պատմության հետ։