Հնդկաստանում հանգուցյալն արթնացել է հուղարկավորության ժամանակ
Հնդկաստանի Ռաջաստան նահանգում բնակվող 95-ամյա Բուդ Ռամ անունով տարեց տղամարդը կրծքավանդակի սուր ցավից ուշագնաց է եղել: Ընտանիքի անդամները բժիշկ են հրավիրել, որը տղամարդուն զննելուց հետո, արձանագրել է նրա մահը:
Բուդ Ռամը արթնացել է, երբ հարազատները, ըստ ավանդույթի, սափրել են գլուխներն ու պատրաստվել հուղարկավորությանը՝ վերջին անգամ լողացնելով «հանգուցյալի» մարմինը: Նա ուշքի է եկել, երբ սառը ջուր են լցրել վրան, հաղորդում է Oddity central-ը:
Ուշքի գալով նա վեր է կացել և սկսել զրուցել հարազատների հետ: Պատասխանելով նրանց հարցերին՝ տղամարդն ասել է, որ կրծքավանդակում ցավ է զգացել և որոշել է մի քիչ քնել: