Երևանում «ԲՄՎ»-ի երկու վարորդներ ընթացքի ժամանակ ատրճանակից օդ են կրակել
«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1990 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն, որը նոյեմբերի 13-ին, ժամը 04.00-ին, Կորյունի փողոցի բիզնես-կենտրոնի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով ընթանալու ժամանակ, իր մոտ եղած ատրճանակից երկու անգամ օդ է կրակել:
Ոստիկանության ծառայողների Բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.30-ին Վլադիմիր Կ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել ձայնային «ARAL 571 9mm» գրառմամբ ատրճանակ ու հայտնել, որ կրակոցներն ինքն է արձակել նշված ատրճանակից և այն պատկանում է իրեն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: