Գեւորգ Աճեմյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
«Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու, երեկոյան՝ ժամը 20։00-ին ֆեյբուքյան լայվով կմանրամասնեմ», - ասված է նրա Facebook-յան էջում տեղադրված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Գեւորգ Աճեմյանն այս տարվա հուլիսին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարրի պաշտոնից։ Դա տեղի ունեցավ «Աշտարակ կաթի» շուրջ ստեղծված սկանդալային հրապարակումից հետո։
Հիշեցնենք, որ մամուլում եւ սոցիալական ցանցերում վերջերս տեղեկություն հայտնվեց, որ Գեւորգ Աճեմյանը հարում է Կյանքի խոսք աղանդին։ Նա հաստատեց այս ինֆորմացիան, ինչը սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ։ Գեւորգ Աճեմյանը սոցիալական ցանցում նաեւ վիրավորական էր արտահայտվել ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին։