Մնացականյանը և Կասպշիկը քննարկել են իրավիճակը շփման գծում
Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երեկ ՊԲ շտաբում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: