Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաստան
«Հրապարակը» գրում է. «Ռոբերտ Քոչարյանի խոստացած ինքնակենսագրական գիրքն արդեն տպարանում է և մի քանի օրից կհասնի Հայաստան: Այն տպագրվել է ռուսական Alpina publisher գրատանը՝ Интелектуальная литература հրատարակչության կողմից:
Առայժմ տպագրվել է գրքի ռուսերեն տարբերակը, քանի որ հեղինակը ռուսերեն է գրել, բայց թարգմանիչներն արդեն աշխատում են գրքի վրա, և շուտով Հայաստանում կտպագրվի նաև հայերեն տարբերակը: Գիրքը ծավալուն է, ներկայացված են պատմական դեպքեր՝ սկսած Խորհրդային Միության փլուզման շրջանից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: