Թրամփը հիշեցրել է աշխարհամարտերում Գերմանիայի դերի մասին, մեկնաբանելով ԵՄ բանակ ստեղծելու գաղափարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նախագահ Մակրոնի՝ Վաշինգտոնից, Մոսկվայից և Պեկինից պաշտպանվելու համար, ՆԱՏՕ-ից անկախ եվրոպական բանակի ստեղծման գաղափարը: Քաղաքական գործիչն ակնարկել է, որ Փարիզը սխալ դաշնակից է ընտրել:
«Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում սպառնալիքը Գերմանիան էր և ինչո՞վ դա ավարտվեց Ֆրանսիայի համար: Փարիզում արդեն սկսել էին գերմաներեն լեզվի ուսուցանումը՝ մինչև ԱՄՆ օգնության հասնելը», – գրել է ամերիկացի առաջնորդը, – վճարեք ՆԱՏՕ-ին կամ տեսեք ինքներդ: