Առաջադրում եմ թեկնածությունս Լոռու մարզում՝ որպես ռեյտինգային թեկնածու. Արեն Մկրտչյան
ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի Լոռու մարզից՝ որպես ռեյտինգային թեկնածու:
«Ընկերներ, իմ քայլը դաշինքի ընկերներիս առաջարկով ս.թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջադրում եմ թեկնածությունս Լոռու մարզում՝ որպես ռեյտինգային թեկնածու:
Եթե կան ցանկացողներ, ովքեր պատրաստ են օգնել ինձ, խնդրում եմ առանձին նամակի միջոցով տեղեկացրեք:
Առա՛ջ դեպի թիմային հաղթանակ»,-գրել է Արեն Մկրտչյանը: