«Այլանս» կուսակցությունը միավորվում է ԲՀԿ-ի հետ. Տիգրան Ուրիխանյան
«Այլանս» կուսակցությունը միավորվում է ԲՀԿ-ի հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը:
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ի հետ ունեն 10 տարվա քաղաքական համագործակցության պատմություն:
Նշենք, որ ավելի վաղ «Ալյանսը» հայտարարել էր, որ առանձին է մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: