ՌԴ հատուկ ծառայություններն ադրբեջանցի լրագրողին մեղադրում են լրտեսության մեջ
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամըք Հասանովին մեղադրում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար: Լագրողի մուտքը ՌԴ արգելվել է, գրում է haqqin.az-ը:
Հայտնի է, որ ռուս-ադրբեջանական սահմանային անցակետի աշխատակիցներն ուղեկցել են Հասանովին ադրբեջանական կողմ ու զգուշացրել, որ ՌԴ վերադառնալու դեպքում նրան շտապ կձերբակալեն:
Հասանովը տեղի ունեցածը թյուրիմացություն է համարել և դիմել է ՌԴ ԱԴԾ ղեկավար, գեներալ Ալեքսանդր Բորտնիկովին: Պատասխանում, լրագրողի խոսքով, ոչ մի հստակ բացատրություն չի տրվել, այլ հաստատվել է ՌԴ տարածք նրա մուտքի արգելքը: