Օշականցի Գևորիկի եղբոր որդին՝ «Կոկսը», և ևս 9 անձ բերման են ենթարկվել․ ոստիկանական «Տերևաթափ» Վանաձորում
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Վանաձորում հատուկ ոստիկանական օպերացիա է իրականացվել՝ «Տերևաթափ Վանաձորում» անվանումով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանական «Տերևաթափը» տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, «Նավակ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղից թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և ձեռք բերելու կասկածանքով բերման է ենթակվել Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Հակոբյանը, որը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է՝ «Կոկս» մականունով։
«Կոկսից» բացի՝ նույն կասկածանքով բերման են ենթարկվել ևս 9 անձ, որոնք բոլորը նախկինում եղել են մի քանի անգամ դատապարտված։ Ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: