Չինաստանում կաշառակերության մեղադրանքով ցմահ ազատազրկված դատախազը մատնել է ևս 100 մարդու
Չինաստանում, կոռուպցիայի համար
բանտարկության դատապարտված Շանհայի նախկին գլխավոր դատախազը, իր գործի մեջ ներգրավված այլ մարդկանց անուններ է անվանել: Այս մասին հաղորդում է South
China Morning Post-ը։
Տեղեկությունների համաձայն՝ Չեն Սյուին, ում անվանել են «օրենքի
մանիպուլյատոր», քննիչներին է մատնել ևս 100 մարդու: Նշվում է, որ նրանցից
շատերի առնչությամբ հետաքննություն է ընթանում:
Տղամարդը ցմահ բանտարկության է դատապարտվել հոկտեմբերի 25-ին, երբ
Գուանսի Չժուանսկ ինքնավար մարզի մայրաքաղաք Նաննինի դատարանը նրան մեղավոր
ճանաչեց կաշառակերության համար: Դատարանը որոշել է, որ 2000-2015թթ․ նա
ստացել է գումար և 74,2 միլիոն յուանի համարժեք անշարժ գույք (մոտ 11
միլիոն դոլար) անձամբ կամ ընտանիքի անդամների միջոցով։