Թուրքիայում պայթյունի հետևանքով զինվորներ են սպանվել
Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Շըրնաք նահանգի Գյորմեչ գյուղում թուրք զինվորներ են սպանվել։
Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 2 թուրք զինվոր սպանվելէ, 5-ը՝ վիրավորվել։
Պայթուցիկը տեղադրած քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով Թուրքիայի զինված ուժերը տարածքում լայնամասշտաբ ցամաքային և օդային օպերացիա են սկսել։
Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am