Արայիկ Հարությունյանը չի մեկնաբանել տրանսգենդերի հետ հանդիպումը
Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչպես կմեկնաբանի մամուլում եւ սոցցանցերում տարածված այն լուրերը, որ շուտով հրաժարական է տալու, ինչը պայմանավորված է իբրեւ «Կարաբինա» հայտնի տրանսգենդերի հետ հանդիպմամբ, մանավանդ՝ ըստ որոշ լուրերի, դա զայրացրել էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավին եւ վարչապետին: «Ցավում եմ, որ դուք կարող եք կարդալ երրորդական կարգի կայքերում հրապարակված լուրերը եւ այդ մասին մեկնաբանություն խնդրել նախարարից»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից