Այսօր Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Թոքերի բորբոքումը տարածված է ամենուր, սակայն առավելապես տառապում են Հարավային Ասիայի և Աֆրիկայի երեխաները:Այս
հիվանդությունն է մանկական մահացությունների հիմնական պատճառը ողջ
աշխարհում: Ամեն տարի այն խլում է 1.4 միլիոն մինչև 5 տարեկան երեխայի
կյանք:Մասնագետների խոսքով՝ հիվանդությունը կարելի է կանխել բավականին պարզ միջոցառումներով, օրինակ՝ իմունիզացիայի և լավ սնվելու միջոցով: