Ալեքսիս Օհանյանն այսօր կներկայացնի իր գաղտնի հայկական նախագիծը
Ալեքսիս Օհանյանն այսօր կներկայացնի իր գաղտնի հայկական նախագիծը: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է անձամբ Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրը: Ալեքսիսը միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում մութ սենյակում ընկերների հետ նստած է սեղանի շուրջ, որի վրա շշեր են երեւում:
«Բարեկամներս, ժամանակն է: Հայկական գաղտնի նախագիծը կներկայացվի այսօր»,- լուսանկարն այսպես է մակագրել Օհանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը՝ դստեր հետ այցելել էր Նյու Յորքում Մետրոպոլիտեն թանգարանի հայկական ցուցադրությանը: Թանգարանում բացվել է «Հայաստան» տաղավարը՝ նվիրված մեր հայրենիքի մշակույթին եւ պատմությանը:
Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության հիմնադիրը իր Instagram-ում հրապարակել է թանգարան իր արշավից 2 լուսանկար: Դրանցից մեկում Օհանյանը դստեր՝ Օլիմպիայի հետ կեցվածք է ընդունում խաչքարի ֆոնին: