Փարիզում ԱՄՆ նախագահի դեմ բողոքի ցույցեր են
Հազարավոր փարիզցիներ, ի նշան բողոքի ընդդեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի, ծրագրում են բողոքի երթով անցնել
մայրաքաղաքի փողոցներով:
Ինչպես փոխանցում է CNN-ը, մարդիկ հրապարակներից մեկից սկսել են երթը,
որտեղից օդ են բարձրանում «նորածին Թրամփի» տեսքով փուչիկներ, որ Փարիզ են
հասել Լոնդոնից:
Ցույցի մասնակիցների փոխանցմամբ բողոքի ակցիան
նաև զգուշացում է նախագահ Մակրոնին, որը հրավիրել է Թրամփին՝ մասնակցելու
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին,
հատկապես, որ Թրամփն արդեն հասցրել է իր դեմ ուղղված լարումը մեծացնել՝
անձրևի պատճառով չեղարկելով ամերիկացի զինծառայողների գերեզմանատուն
կատարելիք այցը: