ՀՀԿ-ի խորհրդի նիստում հավանության արժանացած բանաձեւը
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 11-ի իր նիստում հավանություն է տվել քաղաքական բանաձեւի նախագծին, որը նաեւ նախընտրական ծրագիր է համարվելու։ Այն հրապարակվել է ՀՀԿ կայքում։
ՀՀԿ խորհրդի հայտարարության նախագծի որոշման մեջ նշվում է․
1․ Մասնակցել Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին:
2. Հավանություն տալ կուսակցության նախընտրական ծրագրի նախագծին եւ լիազորել Գործադիր մարմնին` լրամշակել այն՝ համաձայն խորհրդի նիստում հնչեցրած առաջարկների:
3. Հավանություն տալ ընտրական ցուցակի ձեւավորման սկզբունքներին եւ լիազորել Գործադիր մարմնին՝ ձեւավորելու եւ հաստատելու կուսակցության ընտրական ցուցակը:
4. Անմիջապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նախաձեռնել ՀՀԿ արդիականացման գործընթաց: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի անդամագրման եւ անդամների հետ փոխգործակցության մեխանիզմների բարելավման, ինքնաբավ գործունեության համար անհրաժեշտ կուսակցական մեխանիզմների ներդրման, երիտասարդության հետ աշխատանքի որակի բարձրացման, գործունեության գաղափարական հենքերի ուժեղացման, ղեկավար կազմի համալրման մեխանիզմների վերանայման խնդիրներին:
Վերը նշված նպատակները քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով պլանավորել եւ խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ անց անցկացնել կուսակցության համագումար:
Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ: