«Դուխով» Արմավիրի «դուխով» զուգարանը
Արամավիրը քաղաք է, այն էլ մարզկենտրոն, ընդ որում, Հայաստանի չափանիշներով բավական մեծ քաղաք: Ըստ պաշտոնական վիճակագրության, Արմավիրում բնակվում է 30 հազար մարդ:
30 հազարանոց քաղաքը, որն արդեն նոր քաղաքապետ ունի, ունի նաեւ ավտոկայան: Շենքի վիճակը, մեղմ ասած, մխիթարական չէ, բայց ամենահետաքրքիրն այն է, որ ավտոկայանի տարածքում կա մի ինքնատիպ զուգարան, ընդ որում, միակը:
Լուսանկարում երեւացող քարե կառույցը հենց այդ զուգարանն է: Չունի ծածկ, չունի դուռ, լուսամուտ: «Մոտեցիր, շրջանցիր, այն կողմից մտիր, բաց է, հանգիստ նստիր, իսկ եթե կանգնած գործ է, ապա գնա դեպի երկաթգծի ռելսերը եւ ինչ ուզում ես արա»,- քաղաքին անծանոթներին խորհուրդ են տալիս վարորդները, որոնք ամբողջովին տիրապետում են իրավիճակին:
Արամվիրն արդեն նոր քաղաքապետ ունի, որն, ըստ արմավիրցիների, չի էլ մտածում ավտակայարանի եւ զուգարանի մասին: Իհարկե, ժամանակը քիչ է արմատական լուծումների համար, բայց խնդիրն այն է, որ ավտոկայանի խնդիրը խնդիր չի էլ համարվում: Եւ հարց՝ ինչո՞վ է տարբերվում նոր, «դուխով» քաղաքապետը, նախկին ՀՀԿ-ական քաղաքապետից:
Վարդան Մխիթարյան
Top-News.am