Պետքարտուղարությունը հաշվետվություն է ներկայացրել ամերիկյան զենքի աճող վաճառքի մասին
2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ն արտասահման 13 տոկոսով ավելի զենք է վաճառել: Այս մասին ասվում է պետքարտուղարության կայքում:
Նշվում է, որ զինամթերքի արտահանումն ավելացել է 192.3 մլրդ դոլարով:
«Անցնող ֆինանսական տարվա ընթացքում սպառազինությունների թույլատրված արտահանումն ավելացել է 13 տոկոսով՝ հասնելով 192.3 մլրդ դոլարի»,-ասվում է հաղորդագրությունում:
Փաստաթղթում նշվում է նաև, որ ամերիկյան զենքի նկատմամբ սպառողական հետքրքրության աճը թույլ է տվել հազարավոր աշխատատեղեր ստեղծել, ինչպես նաև պահպանել ևս մի քանի հազարը: