Օդաչուի սխալի պատճառով մարդատար ինքնաթիռը ներքև է սլացել ավելի քան 1500 մետր
Մեծ Բրիտանիայում Flybe ավիաընկերության չվերթի օդաչուի ավտոպիլոտի պարամետրերի հետ կապված սխալը ինքնառիթի թռիչքի բարձրության կտրուկ անկման պատճառ է դարձել, գրում է BBC-ն:
Բելֆաստից Գլազգո թռչող մարդատար ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո կտրուկ կորցրել է բարձրությունը և 18 վայրկյանի ընթացքում իջել ավելի քան 1500 մետր:
Ինքնաթիռում են եղել 44 ուղևոր և անձնակազմի 4 անդամները:
Այն բանից հետո, երբ միացել է վթարային ազդանշանը, օդաչուն կարողացել է ուղղել սխալը գետնից 283 մետր բարձրության վրա: