Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը
Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քահանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը:
Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք:
Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում:
Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից