Կարեն Կարապետյանը թույլատրեց խմբագիրներին, Նիկոլ Փաշինյանը՝ ոչ
Մի քանի օր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է նախաձեռնել Հայաստանի ԶԼՄ-ների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են մի քանի տասնյակ ոչ միայն փորձառու, այլեւ նորելուկ լրատվամիջոցների ղեկավարներ:
Բայց ուշագրավ է, որ հանդիպման եւ առավել եւս քննարկված հարցերի վերաբերյալ ոչ մի լրատվամիջոց որեւէ ձեւով անդրադարձ չի կատարել, քանի որ դա եղել է Նիկոլ Փաշինյանի պահանջը: Այնինչ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կազմակերպած նույն ֆորմատի հանդիպումը սկզբից մինչեւ վերջ ցուցադրվեց կառավարության լրատվականի նկարահանած տեսահոլովակով եւ խմբագիրների պատրաստած նյութերով: