Հայկ Քոթանջյանը եւս աջակցում է Արա Մինասյանին
Հարգելի´ բարեկամներ, պարտքս եմ համարում սատարել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանին: Նա հանդես է եկել ի պաշտպանություն պրոֆեսոր Արա Մինասյանի, որը իր մասնագիտական գործունեության ամբողջ ընթացքում անգնահատելի օգնություն է ցուցաբերել հազարավոր մեր հայրենակիցների, այդ թվում` Հայաստանի և Արցախի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների կյանքի փրկության գործում:
Ինտենսիվ մասնագիտական պրակտիկայի հետ զուգակցված իր բարձր որակավորումը Արա Մինասյանը հաստատել է ԱՄՆ-ի «Բոստոնի» և «Կոլումբիա» համալսարաններում կատարած հաջող հետազոտական աշխատանքով և այնտեղ ստացած գիտական աստիճաններով:
Լավ ճանաչելով պրոֆեսոր Մինասյանին որպես փայլուն բժշկի և տարբեր իշխանությունների օրոք բուժօգնության բարձրակարգ կազմակերպչի` պարտքս եմ համարում դիմել հասարակայնությանն ու իշխանություններին` խնդրելով աջակցել արդարությանը մի գործընկերոջ վերաբերմամբ, որը պատրաստ է հետագայում ևս ծառայելու մեր հայրենակիցների առողջապահության գործին:
Հայկ Քոթանջյան
Պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր /ՌԴ/
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ
Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան Պետության դպրոցի հրավիրված հետազոտող
ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված առաջատար պրոֆեսոր