Հայտնի է սննդակարգը, որն օգնում է նիհարել և կրկին քաշ չհավաքել
Ցածր կալորիաներ պարունակող միջերկրյածովյան սննդակարգը նպաստում է ավելորդ քաշի կորստին ավելորդ քաշ և նյութափոխանակության խանգարում ունեցողների համար առանց սիրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգի: Այս եզրահանգման են եկել իսպանական Ռովիրա և Վիրգիլի համալսարանների գիտնականները, հաղորդում է MedicalXpress-ը:
Միջերկրյածովյան սննդակարգը ներառում է մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն, միրգ, ընկուզեղեն, լոբազգիներ, ալյուրի կոշտ տեսակներից պատրաստված հաց և մակարոնեղեն: Խորհուրդ է տրվում կրճատել կարմիր մսի օգտագործումնը և նախապատվությունը տալ ձկնեղենին և ծովամթերքին:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սննդակարգի ազդեցությունը պահպանվում է տևական ժամանակ: