Էկվադորի նախկին նախագահը ապաստան է հայցել Եվրոպայում
Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեան Բելգիայում քաղաքական ապաստանի հարցում է ներկայացրել: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Հարցումն արվել է այս տարվա հունիսին: Նշվում է, որ ամռան վերջին նրան հարցազրույցի են կանչել՝ ապաստան հատկացնելու համար:
Ավելի վաղ Կորեան ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆերնանդո Բալդիի առևանգման մեջ է մեղադրվել, որը 2012-ին է տեղի ունեցել: Բալդիին ազատել են կոլումբիացի զինծառայողները: Նախկին նախագահը հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ դա կազմակերպել է Էկվադորի գործող նախագահ Լենին Մորենոն: Սակայն հուլիսին նրա ձերբակալման թույլտվությունն է տրվել:
2017-ից Կորեան Բելգիայում է բնակվում: Նրա կինը ծնունդով այնտեղից է: Կորեան Էկվադորի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2017-ին: