1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 17 նոյեմբերի 2018թ., 00:00
Պենտագոնը Կոնգրեսին Թուրքիային հարյուր F-35 կործանիչների վաճառքի մասին զեկույց է ներկայացրել Թրամփին հարցաքննել են Հայաստանի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով, բայց հաղթեց նաեւ Մակեդոնիան Լարսի ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Ինչո՞ւ հենց հիմա Պուտինը զրուցեց Փաշինյանի հետ Իլհամ Ալիևը գալիք երկուշաբթի կմեկնի Մինսկ Մոնիկա Լևինսկին բացահայտել է Բիլ Քլինթոնին գայթակղելու հնարքները ATP տարվա ամփոփիչ մրցաշար. Կիսաեզրափակիչի զույգերը Երեք տարի գործընկերներին թունավորած գերմանացին լռում է պատճառների մասին Բացահայտված է սև սուրճի հանդեպ մարդկանց կախվածության պատճառը Կամբոջայում ցեղասպանության համար մեղավոր են ճանաչվել «կարմիր քմերների» երկու առաջնորդ ԵԽ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է թուրք պրոֆեսորների ձերբակալությամբ ՀՀ նախագահի ուղերձը Լոս Անջելեսի հայագիտական համաժողովին Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ջիբրալթարի հավաքականը Հայաստանի հետ կխաղա հատուկ մարզաշապիկով (լուսանկար) Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Զոհրաբ Մնացականյան Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ, հետևել մարտավարական զորավարժությանը Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն թանկացել է Գրանդ քծնանք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 1 րոպեն ամենաթանկը գնահատել են «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունները Սփյուռքահայ գործարարը դեռ պայքարում է Հայաստանում բիզնես անելու համար Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալող մի շարք մտավորականներ են ոստիկանություն բերման ենթարկվել Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը որդի է ունեցել WikiLeaks-ի հիմնադրին մեղադրանքներ են ներկայացվել Արտակարգ դեպք Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր վեց կիսամերկ ընկերուհիներին Համացանցում «վրացական երգեր երգող» կատվի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել «Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է». կաթողիկոսի պետական պաշտպանության նախագիծը չընդունվեց Քահանան նոր պաշտոնը տոնել է տասնյակ երեխաների կողմից ճոպանով քաշվող Porsche-ի մեջ (տեսանյութ) Ո՞վ է «Իմ քայլի» վերջը Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետն ազատվել է աշխատանքից Հայտնի են տուրիզմի համար վտանգավոր 10 երկրները ՆԳ նախարարը երկրի ներքին խաղաղության համար ամենամեծ սպառնալիքն է Չափազանց տպավորված հյուրընկալությունից և ուտեստների անկրկնելի համից. ռուս բլոգերի արցախյան այցի տպավորությունները (լուսանկարներ) Պետրոսյանն ու Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են «Աշխարհի ամենագեղեցիկ աղջնակը» հեռուստահաղորդավարուհի է դարձել (լուսանկարներ) Ցուցարարները գրոհել են Նեապոլի քաղաքապետարանը (տեսանյութ) «Բրեքզիթի» հարցով ԵՄ գագաթնաժողովը՝ նոյեմբերի 25-ին ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային հանձնաժողովներում նշանակվող նախագահների ու քարտուղարների պաշտոնները Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից և «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից Եթե հնարավոր հակամարտությունը Ղարաբաղից տեղափոխվի Հայաստան, Ռուսաստանը կմիջամտի ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին բախումներ են տեղի ունեցել ներգաղթյալների ու տեղի բնակիչների միջև Թրամփը վախենում է կնոջ հրամանները կատարողի տպավորություն թողնելուց․ CNN Նոր մարզադաշտի այլընտրանքը Ճապոնիայի կիբերանվտանգության նախարարը երբեք համակարգչից չի օգտվել Forbes-ի 2019 թվականի երիտասարդ գործարարների ցանկում է ներառվել նաև հայազգի Հռիփսիմե Մաթևոսյանը Այս ԱԺ ընտրություններին համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է ավելի շատ թեկնածու, քան 2017-ին Խմորումներ՝ ՔՊ-ի Արթիկի կառույցում. անգամ բողոքի ակցիաներ կարող են լինել Սպիտակի ոլորանները եւ Վանաձոր-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի է. Լոռիում ձյուն է տեղում Ազգերի լիգա. Օրվա խաղերի անոնս ՀՀԿ «տասովշիկը» քրեականներին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին 14 500 դոլար, 13 000 եվրո, ավելի քան 2 մլն դրամ. ԱԻ փոխնախարարի ունեցվածքը Օքսֆորդի բառարանը անվանել է տարվա բառը և կապել այն Սկրիպալների և ոտնձգությունների հետ «Դա իմ ընտանիքն է». Դատավորը ԲԴԽ անդամ ընտրվելուն պես հրաժարական է տվել. թեժ ընտրությունների մանրամասները «Ես թո՞ւյլ եմ տվել, որ նստում ես». Արագածոտնի մարզպետը համայնքապետերին զգուշացրել է՝ աշխատել հօգուտ ՔՊ-ի Կրիզիս ՀՀԿ-ում Ազգերի լիգա. Տուրի արդյունքները (տեսանյութ) Հաքերները iOS 12.1-ի խոցելիությունը հայտնաբերելու համար 50 հազ․ դոլար են ստացել Իրանը Եվրոպային կոչ է անում կատարել տնտեսական պարտավորությունները Time-ը անվանել է 2018թ․ լավագույն ֆիլմը Ինչո՞ւ են հյուսիսային երկրների ժողովուրդներն ավելի շատ հակված ալկոհոլամոլությանը France 24-ը հաղորդում է պատրաստել Երեւանում սիրիահայերի կյանքի մասին (Տեսանյութ) «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Ամուսինը դանակահարել է կնոջը սնունդը ժամանակին չմատուցելու համար Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կաճեն 4,6 տոկոսով Վերին Լարս տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ Մետրոյի աշխատանքը դադարեցվել է այծի պատճառով Ադրբեջանցի հարբած պաշտոնյաները սկանդալ են սարքել Մադրիդում Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում ավելացել է բառերի քանակը. պաշտպան Հարբած ամուրին կենդանի խոզ, սիրամարգ և սալամանդր է գնել ու հաջորդ առավոտյան անակնկալի եկել 2018-ի նոյեմբերից Մեյի կառավարությունում 18 պաշտոնյա հրաժարական է տվել Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն Թուրքիայի նախագահական պալատը մեկ տարում 1300 թուրք ընտանիքի սպառածի չափով էլեկտրաէներգիա է սպառում Կադիրովը սպիտակ «Մերսեդես» է նվիրել 4105 անգամ գետնից պոկում վարժություն կատարած տղային (տեսանյութեր) Տղան 12 մետր բարձրությունից ընկել է ընկերոջ վրա (տեսանյութ) Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը. գործը կուղարկվի նոր քննության Microsoft-ը վարունգի աճեցման աշխատանքներում դարձել է առաջատար Մոնիկա Բելուչին արմատապես փոխել է իմիջը Գրիզմանի ու Դեմբելեի պարը Ֆրանսիայի հավաքականի ճամբարում (Տեսանյութ)
Հարցում

Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել կազմակերպության նոր քարտուղարի թեկնածուի շուրջ։

Թե ով է լինելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովից հետ, ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները կորոշեն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր կայացել է այս կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ 3 թեկնածու է քննարկվում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վալերի Սիմերիկովը, Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը և Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Հայկական կողմը պնդում է, որ կազմակերպությունը մինչև 2020 թվականը ղեկավարի Հայաստանի ներկայացուցիչը, երեկ հայտարարել էր Պուտինի օգնականը։

Ռուսական «Կոմերսանտն» այսօր գրել է, որ ամեն ինչ կախված է լինելու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումից։ Երկուշաբթի օրը Փաշինյանը անզիջում էր։ Հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, այսօր գրել էր ռուսական պարբերականը։

«Կոմերսանտը» այսօր մեկ այլ հոդված է հրապարակել ՀԱՊԿ-ի մասին, որում հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում էր այսօր մասնակցել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։

Այսօր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին հայտարարել էր, որ դե յուրե ամրագրվել են կազմակերպության դիտորդի կարգավիճակի հարցը. - «ՀԱՊԿ-ը բաց կազմակերպություն է, և բաց ենք թե՛ տարբեր միջազգային կազմակերպությունների, թե՛ առանձին երկրների հետ համագործակցության համար»։

Այսօր կազմակերպության գագաթնաժողովին 20-ից ավելի հարց է քննարկվել։ Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը հայտարարել էր, որ բոլոր հարցերի շուրջ անդամ երկրները եկել են համաձայնության, բացառությամբ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման աշխատանքի պլանի։ Հարցը կքննարկվի ավելի ուշ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աստանայում հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները դեմ են, որպեսզի չեղարկվի փոքր և միջին հեռահարության հրթիռների մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը։

Ավելի վաղ նման մտադրության մասին հայտարարել էր պաշտոնական Վաշինգտոնը։

website by Sargssyan