Մեղադրյալի աթոռին՝ Աթաթուրքի նկարը պատից իջեցնելու համար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Անթալիայի Քեփեզ շրջանում կրոնական դպրոցի ուսուցիչը պահանջել է աշակերտներից պատից իջեցնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարը, ինչից հետո ձերբակալվել է:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, իսլամական իրավունք առարկան դասավանդող Հարուն Ք.-ն հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ Աթաթուրքին հասցված վիրավորանքի համար:
Նշվում է, որ դիմանկարն իջեցնել պահանջելիս ուսուցիչը, մասնավորապես, ասել է. «Իջեցրե՛ք դրան, դավաճանի հայացքով ինձ է նայում, ես սրանից վախենում եմ»:
Ուսուցիչը, սակայն, մեղադրանքները չի ընդունել և պնդել է, որ ինքը ոչ թե հրահանգել է իջեցնել դիմանկարը, այլ խորհուրդ է տվել այլ վայրում կախել այն:
Թուրքիայում հասարակության կրոնապաշտ հատվածի՝ Աթաթուրքի դեմ քննադատություններն ու վիրավորանքները հաճախ են աղմուկ բարձրացնում: Աթաթուրքի օրոք բազմաթիվ մզկիթների փակումը կամ քանդումը, դպրոցներում Ղուրանի դասավանդման արգելումն ու մի շարք այլ աշխարհիկ բարեփոխումներ հաճախ քննադատության են արժանանում պահպանողական հատվածի կողմից: