Թրամփի խնդրանքով ԱՄՆ գլխավոր դատախազը հրաժարական է տվել
ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով հրաժարական է տվել: Այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հրաժարվել է ասել`արդյոք մտադի՞ր է աշխատանքից հեռացնել Սեշնսին, գրում է Associated Press-ը: Գլխավոր դատախազի պարտականությունները դեռ կկատարի Սեշնսի աշխատակազմի ղեկավար Մեթյու Ուիթքերը:
«Մենք ուրախ ենք հայտարարել, որ արդարադատության նախարարությունում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի աշխատակազմի ղեկավար Մեթյու Ուիթքերը կդառնա նոր ԱՄՆ գլխավոր դատախազի պարտականությունների պաշտոնակատարը»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: