Թուրք հնագետները Բաբերդում հայկական եկեղեցի են հայտնաբերել (Լուսանկարներ)
Թուրքիայի տարածքում մեծությամբ 3–րդ ամրոցը համարվող Բայբուրթի (Բաբերդ–խմբ) պատմական ամրոցում պեղումների ժամանակ եկեղեցի եւ ջրամբար են հայտնաբերել։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ 2017–ից մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը պեղումներ ու վերականգնման աշխատանքներ է սկսել Բայբուրթի բերդում։ Կարճ ժամանակահատվածում մեծ թվով պատմական նշանակության իրեր ու կառույցներ են հայտնաբերվել։
Նշվում է, որ հայտնաբերվել է նաեւ եկեղեցի եւ ջրամբար։ Սակայն չի նշվում, որ եկեղեցին հայկական է այն դեպքում, երբ Բաբերդում միայն հայեր են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը։
Բայբուրթի նահանգապետ Ալի Համզա Փեհլիվանը գտածոների հետ կապված հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, սակայն խուսափել է «հայ» անունը տալուց եւ պնդել է, թե Բայբուրթում ապրել են միան հռոմեացիներ, բյուզանդացիներ, արաբներ, սելջուկներ եւ օսմանցիներ։