«Մոնակոյի» սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևին ազատ են արձակել կալանքից
Ֆրանսիական «Մոնակոյի» նախագահ Դմիտրի Ռիբոլովլևի ներկայացուցիչ Դմիտրի Չեչկինը Championat.com-ին հայտնել է, որ ռուս գործարարն ազատ է արձակվել կալանքից, լքել է ոստիկանության շենքն ու գտնվում է իր տանը:
Փաստաբանների պաշտոնական մեկնաբանությունները կհրապարակվեն մոտ ժամանակներս:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին հայտնի ռուս գործարարը կալանավորվել էր:
Հաղորդվում էր, որ մոնեգասկյան ակումբի սեփականատիրոջ ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննության հետ: Նրա տանը խուզարկություն էր իրականացվել:
Ռիբոլովլևը «Մոնակոյի» սեփականատերն է դարձել 2011 թվականի դեկտեմբերին: