Էրոտիկ ապրանքներ փորձարկող և պիցցա համտեսող. հրապարակված են ամենաանսովոր թափուր աշխատատեղերը Գերմանիայում
Գերմանիայում լրագրողները նշել են ամենաանսովոր թափուր աշխատատեղերը, գրում է DW-ն:
Պիցցա համտեսող: Բիլեֆելդե քաղաքում գտնվող Dr. Oetker կոնցեռնը աշխատանքի է հրավիրում այդ քաղաքի բնակիչներին: Մինչև 4000 համտեսողներ օգնում են ընկերությանը որոշել գնորդների նախընտրելի համը:
Պրոֆեսիոնալ ստախոս: Աշխատատեղ՝ ստելու ունակ մարդկանց համար: Alibi-Profi գործակալությունը զբաղվում է կեղծ լուսանկարների, հրավիրատոմսերի, բացիկների թողարկմամբ, այսինքն օգնում է հաճախորդին ալիբի ստեղծել: Գործակալությունն ունի մի քանի հազար աշխատակից:
Էրոտիկ ապրանքներ փորձարկող: Գերմանական Vinico էրոտիկ ապրանքներ արտադրող ընկերությունը փնտրում է18-ից բարձր տարիքի աշխատակցի, ով պատրաստ է իր ընտրությամբ փորձարկել ապրանքներից մեկը և կառուցողական առաջարկներ անել: