Հայտնի է «ՔՊ» Շտաբի պետի անունը
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամբողջովին ներգրավվել է նախընտրական աժիոտաժի մեջ։ hraparak.am-ի տեղեկություններով՝ կուսակցության նախընտրական ցուցակները գրեթե պատրաստ են։ Հայտնի է, որ ՔՊ ցուցակը կգլխավորի կուսակցության քաղխորհրդի անդամ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակին» լուրեր են հասել, որ ՔՊ նախընտրական շտաբն էլ կղեկավարի տարածքային կառավարման և զարգացման նախարարի ԺՊ, ՔՊ քաղխորհրդի անդամ Սուրեն Պապիկյանը։ Նշենք նաև, որ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարեց, որ չի ընդգրկվի ՔՊ ցուցակում, քանի որ պաշտպանության նախարարին որևէ ցուցակում ընդգրկելը պարզապես ճիշտ չի համարում, զինված ուժերը պետք է զերծ մնան քաղաքական պրոցեսներց։