Ամիսներ շարունակ աշխատավարձ չստացող մի խումբ բանվորներ զանգվածային ինքնասպանության փորձ են կատարել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ բանվորներ զանգվածային ինքնասպանության փորձ են կատարել՝ 5 ամիս աշխատավարձ չստանալու պատճառով, գրում է թուրքական «Սթար» պարբերականը:
Բանվորները բարձրացել են շենքի տանիք, որի կառուցման վրա աշխատում են, ու սպառնացել ցած նետվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, շտապօգնության ու փրկարարական մի քանի ջոկատներ: Մասնագետներին հաջողվել է բանվորների հետ բացատրական աշխատանքների ընթացքում ցած իջեցնել նրանց:
Դեպքը հայտնվել է Թուրքիայում աշխատավորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ փաստել են, որ Թուրքիայում աշխատավոր դասակարգը շարունակում է բախվել մի շարք խնդիրների՝ աշխատանքային ու առողջապահական ապահովագրության, աշխատանքային պայմանների հետ կապված հարցերում:
Թուրքական «Բիրգյուն» պարբերականը մեջբերել է այն փաստը, որ օրերս հայտնի է դարձել, որ պաշտոնական տվյալներով՝ Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցման աշխատանքների ժամանակ աշխատանքային վատ պայմանների ու դժբախտ պատահարների հետևանքով մահացել է 30 բանվոր: