Ավելի քան 2 մլրդ դրամ ԿԸՀ-ին
ՀՀ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կհատկացնի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:
Նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 2,707.144.2 հազար դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10,000,0 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234,224.8 հազար դրամ: