Բողոքի ակցիա. ատամնաբույժները բողոքում են արտոնագրային վճարների որոշման դեմ (Տեսանյութ)
Մի խումբ ատամնաբուժարանների ղեկավարներ եւ ատամնաբույժներ Առողջապահության նախարարության շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում. նրանք պահանջում են վերանայել 2013թ. արտոնագրային վճարների մասին որոշումը:
Մասնակիցները ներկայացնում են Առողջապահության եւ Ֆինանսների նախարարությունների արձագանքները եւ դիրքորոշումները ատամնաբուժական ոլորտի առկա խնդիրների բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաեւ հենց նախարարության շենքի առջեւ տեղի է ունենալու ատամնաբույժների մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում 2013 թվական հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ մեկ ատամնաբուժական նստատեղի համար եռամսյակային վճարի չափը 12 հազարի դրամի փոխարեն 80 հազար դրամ է կազմում։