Թուրք նախարարները գաղտնալսվելու վախից նախընտրում են խոսել WhatsApp-ով
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ բազմաթիվ թուրք նախարարներ նախընտրում են զանգահարել WhatsApp հավելվածի միջոցով, քանի որ վախենում են գաղտնալսվելուց:
Ինչպես գրում է թուրքական T24 կայքը, խորհրդարանում իշխող կուսակցության անդամների զգալի մասը որևէ կերպ չի հակադարձել Փայլանին և չի շտապել հերքել նրա խոսքերը:
«Տեսեք, ես շատ եմ դրան վկա եղել, բոլորը, այդ թվում՝ կուսակցության պատգամավորները, խոսում են WhatsApp-ով: Դե թող ասեն, թող հերքեն: Այդ նախընտրությունն ահա որտեղից է գալիս. չեն վստահում, մտածում են՝ մի ժամանակ գյուլենականներն էին գաղտնալսում, հետո ուրիշները, հիմա ի՞նչ իմանաս, թե ով է լսում», - ասել է Փայլանը:
Ուշագրավ է, որ խորհրդարանի բյուջեի հարցերով հանձնաժողովի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սյուրեյյա Սադի Բիլգիչը համաձայնել է հայազգի պատգամավորի հետ. «Ճիշտ եք, հարգելի Փայլան, WhatsApp-ը ոչ ոք չի գաղտնալսում»:
Միևնույն ժամանակ, Բիլգիչը նկատել է, որ ուղիղ հեռախոսակապով կամ այլ հավելվածով զանգելը պատգամավորների, նախարարների ու այլ պաշտոնյաների անձնական նախընտրությունն է ու իրավունքը: