Համաշխարհային բանկի՝ տնտեսական աճի կանխատեսումները Հայաստանի և հարևան երկրների համար
Համաշխարհային բանկը մինչև 2020 թվականը ներառյալ Հայաստանում տնտեսական աճի կտրուկ փոփոխություն չի կանխատեսում։ Կազմակերպությունը 2019-2020թթ. համար Հայաստանում կանխատեսել է 4% տնտեսական աճ։
Առաջիկա տարիներին նույն ցուցանիշն է կանխատեսվում նաև Թուրքիայի համար, իսկ Վրաստանում եռամյա կտրվածքով տնտեսական աճի կանխատեսումային ցուցանիշը կազմում է 5%։
Չնայած տնտեսական մեկուսացմանը՝ Իրանում դիտվում է կայունություն և 2020 թվականին սպասվում է մինչև 4,2% տնտեսական աճ։
Տնտեսական աճի մասին համեմատաբար վատատեսական սպասումներ կան Ադրբեջանի դեպքում՝ 2019թ. 3,8%–ից այն կարող է իջնել մինչև 3,2%։